
Գիշերը Ադրբեջանում թեժ է եղել: Մի քանի քաղաքում մարդիկ փողոց են դուրս եկել՝ մոբիլիզացիա պահանջելով: Ամենամասշտաբային հավաքը Բաքվում է եղել, որտեղ 10 000-ից ավելի մարդ է եկել խորհրդարանի շենքի մոտ: Ցուցարարները Ադրբեջանի դրոշներով վանկարկել են՝ «Ղարաբաղը մերն է», «Փառք բանակին» և այլն: Գիշերը ժամը 4-ի մոտակայքում ցուցարարները մտել են խորհրդարանի շենք: 15-20 րոպե անց շենք են ոստիկանության և արագ արձագանքման գնդի ուժերը, որոնք մահակներով մարդկանց դուրս են հանել Մեջլիսի շենքից: Ոստիկանական գործողություններից զայրացած ցուցարարները շրջել են ոստիկանական մեքենաներ ու «Ղարաբաղ» կոչերով սկսված ցույցը վերածվել է հակակառավարական ցույցի, հատկապես՝ Պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջով: Սպասվում է, որ ցույցերը կշարունակվեն, քանի որ այսօր սպանված գեներալի թաղումն է: