Սերունդները ժառանգել են «անթել հեռախոսի» գաղափարը / Տաթև Սարգսյան

Տեխնոզարգացումները այսօր մարդկանց առօրյան փոխել են ամբողջությամբ: Մոտ մեկ հարյուրամյակ առաջ մարդիկ չէին էլ պատկերացնի, որ իրենց սերունդները անձրև գալու մասին կտեղեկանան ֆեյսբուքում` ընկերոջ կատարած գրառումից, այլ ոչ պատուհանից դուրս նայելիս: Խոստովանեք, որ բոլորիդ հետ էլ պատահել է, երբ կարդացել եք ընկերոջ գրառումը անձրև գալու մասին, ու եթե նույնիսկ անձրև էլ չի եղել` մինչև կգրեք, որ ձեր շրջանում չի անձրևում ապահովության համար աչքը գցել եք պատուհանին, վստահորեն համոզվել, որ չի անձրևում: Միայն չասեք, որ ձեր տատ ու պապերից չեք լսել «անթել հեռախոս» տերմինը, որը իրենց ժամանակ  ամենատարածված «հումոր-թևավոր խոսքն էր»: Մի անգամ տատիցս լսել եմ, որ իրենք երիտասարդ տարիքում, չէին էլ պատկերացնում, որ տեխնոզարգացումները այնքան առաջ կգնան, որ հնարավոր կլինի ունենալ «անթել հեռախոս» առանձնահատուկ հեգնանքով էին դիտում բրազիլական սերիալները, «Դե մենք ինչ իմանայինք, որ իրենք արդեն հայնտնագործել են անթել հեռախոս, մեզ համար դա պարզապես ծիծաղելի մի բան էր, որտեղ ուզեին գրպանից հեռախոս էին հանում ու զանգում, իսկ մեզ համար հստակ էր` տեխնիկան պետք է չէ՞ էլեկտրական սնուցմանը միացնել, որ աշխատի, բացի դա մեր ժամանակ հեռախոսակապերը կաբելային միացումներով էին տալիս, ու հնարավոր չէր առանց միացումների հեռախոս օգտագործել, կապը մեր պատկերացումներում հենց այդ կաբելներն էին»:

Մոտավոր պատկերացրիք չէ՞ , որքան կանգնած էր տեղեկատվությունը ընդհամենը մեկ դար առաջ, իսկ մեր օրերում որքանո՞ վ է հավանական կատարել հայտնագործություն ու դրա մասին չիմանան բոլորը, պատկերացրեք իքս կազմակերպություն (չառանձնացնենք, որպեսզի գովազդ չստացվի)  ստեղծի մի սմարթֆոն, որով հնարավոր կլինի էկրանից այն կողմ ինչ-որ բան փոխանցել (անհավանական է չէ՞) պատկերացնու՞մ եք` ինտերնետ ցանցում ինչպիսի բում կլինի: Իսկ հիմա խոսենք հավանականի ու անհավանականի մասին: Տարիներ առաջ մեր տատ ու պապերը նույնքան անհավանական էին համարում անթել հեռախոսի գաղափարը, այնպես, ինչպես հիմա մենք անհավանական համարեցինք էկանից այն կողմ իրար ինչ-որ իրեր փոխանակելը, բայց ի տարբերություն մեր մեծերի, մենք դա սարկազմով չընդունեցինք, այլ փորձեցինք մտածել, թե ի՞նչ նյութից էկրան է պետք պատրաստել, որպեսզի առարկան հայտնվի էկրանից այն կողմ: Միայն մտածեցինք, ու ավել ոչինչ, իսկ մեզանից փոքր սերունդը գուցե քայլեր ձեռնարկի գտնելու այդ նյութը, իսկ նրանից փոքր սերունդը արդեն ունենա հստակ պատկերացում այդ նյութի մասին, իսկ մյուս սերունդը սեփական գործը հեշտացնելու համար կվերցնի մեր այսօրվա գաղափարը, մեր փոքր սերնդի կատարած քայլերը կգումարի իրար ու կստանա այն, ինչը հենց նոր մենք դասեցինք անհնարի շարքին: Մոտավոր պատկերացրիք չէ՞ սերնդների կապը` մեկը գաղափարը հղացրեց, որակեց անհնար, մյուսը մտածեց` գծեց ու ջնջեց, իսկ վերջում ստացանք արդյունքը: Հենց այդպես էլ մենք ժամանակին ժառանգել ենք անթել հեռախոսի գաղափարը, աշխատել դրա վրա իսկ այսօր մեր առօրյան առանց սմարթֆոնների պատկերացնելը մեղմ ասած այդքան էլ հեշտ չէ: 21-րդ դարում տեսաբանները առանձնացրին նոր կախվածություն` կախվածություն սմարթֆոնից, վիդեոխաղերից, սոց. ցանցերից մենք էլ մեր հերթին ավելացնենք Տիկտոկը, որի տեսանյութերը այսօր ողողել են բոլոր սոց. հարթակները, իսկ տիկտոկյան հիթերի բախտը մեծ հաշվով ժպտացել է …

Ձեզ նույնպես կարող է դուր գալ