
Ես Անուշ Մարատին եմ: Ծնվել եմ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Այժմ սովորունմ են ԵՊՀ Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա ֆակուլտետի 2-րդ կուրսում: 16 տարեկանից սկսել եմ ստեղծագործել: Ձեզ եմ ներկայացնում իմ բանաստեղծություններից երկուսը.
թող չիմանա ոչ ոք կյանքում, որ քեզ նման ուժեղները բարձր են թռչում արցունքներով կյանք են թրջում, երազներով հեռու թռչում ու հետ դառնալ չեն էլ ուզում... թող չիմանա ոչ ոք կյանքում, որ քեզ նման բարությունը չարությամբ է հաճախ լցվում` դատարկ կյանքից , իրենց լիքը, լցված կարծող խենթ մարդկանցից... թող չիմանա ոչ ոք կյանքում, որ քեզ նման հպարտները, չհոգնելուց խիստ հոգնացած, ուժեղ կամքից խիստ թուլացած, ծունկ են չոքում կյանքի առջև: թող չիմանա ոչ ոք կյանքում, որ քեզ նման անտարբերը տարբեր ձևով սիրել գիտի, որ քեզ նման սառնությունը հոգիս հաճախ ջերմել գիտի... թող չիմանա ոչ ոք կյանում, որ քեզ նման խելոքները խենթ սիրում են շա~տ շատերին , որ ինձ նման անխելքները հավատում են խելառ ու խենթ հոգիներին...
Ահա մյուսը.
ինձ փնտրեցիր երկար-երկար ու կարճ ու նեղ մի փողոցում գտար մի օր:: ինձ փարվեցիր մի օր դիտմամբ ու պատահմամբ առար սիրտս:: որ քեզնից զատ, քեզնից այն կողմ,ես ,գուցե, կամ` որպես ուրու, որ քեզնից դուրս, քո ափերին ոչ այնքան մոտ, մերկացել եմ, կամ էլ գուցե մոռացել եմ կոճակներս բոլոր կոճկել, կամ էլ, գուցե , քեզնից հեռու շնչել գիտեի, նեղացել էիր, ու նույն պահին նեղացրել էիր այնպես խորը, ինչպես կյանքում նեղացնում են այն հագուստը, որն անսազ է նստում , նույնիսկ, քո կանացի նուրբ իրանին, ինձ գողացար մի օր ինձնից, որպես նվեր` քեզ տվեցիր:: դու սիրում էիր, չէ՞, նվիրել, ես սիրում էի, չէ՞, նվիրվել:
Հետևիր ինձ ՝
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0