Անորեքսիան հոգեբանական և առողջական հիվանդություն է, որի ժամանակ մարդու քաշը լինում է նորմայից 15 և ավելի տոկոսով ցածր: Մարդիկ, որոնց մոտ զարգանում է այս հիվանդությունը, որպես կանոն, սխալ պատկերացում ունեն իրենց կազմվածքի մասին: Նրանք կարծում են, որ գեր են, նիհարելու համար անում են ֆիզիկական վարժություններ, հետևում են տարբեր սննդակարգերի:

Գիտնականները կարծում են, որ այն սկզբում առաջանում է մարդու ենթագիտակցության մեջ: Անորեքսիայի առաջին նշանը կալիումի պակասն է արյան մեջ: Իսկ կալիումի զգալի նվազեցումը կարող է բերել սրտի ռիթմի խանգարումներին, փորկապությանը, հոգնածությանը: Այնուհետև սկսվում է քաշի նվազեցում, մաշկը դեղնավուն է դառնում, մազերը փխրուն, մշտական հոգնածություն է առաջանում:

Բուժումը դժվարանում է այն պատճառով, որ հիվանդներից շատերը չեն դիմում բժշկի, մինչև վիճակը չի բարդանում: Ըստ ստատիստիկայի, այս հիվանդություն ունեցող մարդկանց 20 տոկոսը մահանում է քաշի պակասից: Անորեքսիան առաջին հերթին վնասում է մարդու հոգեբանությանը: Բուժման ամենասկզբում պարզում են, թե հիվանդությունը, որ ստադիայում  և ֆիզիոլոգիական փոփոխությունների աստիճանը: Այնուհետև կանգնեցնում են օրգանիզմից ջրի կորուստը, քանի որ դա վտանգ է ներկայացնում կյանքի համար: Առաջին ստադիայում մարդուն առաջարկում են հոգեբանական օգնություն: Նշենք որ, այն հիմնականում առաջանում է 12-20 տարեկան երիտասարդների մոտ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ