
Վախենում եմ… վախենում եմ,
Որ իմ ու քո ճանապարհները
Էլ չեն հատվելու խաչմերուկներում,
Վախենում եմ, որ մի օր
Ուրիշին սիրես այս խելառ կյանքում,
Ու ինձ մոռանաս այնպես,
Ասես չեմ եղել երբևէ կյանքում։
Ես հրաժեշտ եմ տվել քեզ,
Բայց ոչ քո սիրուն,
Հեռու ես բայց մոտ,
Կրծքիս տակ ախր դու՛, ապրում ես։
Վախենում եմ այս պիղծ աշխարհում,
Անգամ լույսի պես մաքուր՝ անունդ տալ,
Չէ, ես ինքս ինձ արգելել եմ քեզ ունենալ…
Հազար կարոտ, հազար սպասում,
Որ երազանքի հուշե օրրանում,
Կմնան հավերժ քեզ որոնելով։
Իսկ դու մտածիր, թե քեզ չեմ հիշում,
Թե մոռացել եմ տարիները մեր։
Եթե մի օր անգամ ասեմ,
Էլ քեզ չեմ սիրում, դու մի՛ հավատա…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0