Աննա Մեկունց – «Հոգուս այն մութ անկյունում,որտեղ ես քեզ թաղել էի»

Հոգուս այն մութ անկյունում,որտեղ ես քեզ թաղել էի,
Այսօր մի պահ լույս վառվեց,
Երբ փողոցով անցնում էի,
Քո նմանակը հանկարծ պատահեց ։
Նա նման էր քեզ՝նույն աչքերը,դեմքը,
Հագ ու կապն ու շարժումները.
Մի պահ ինձ թվաց,որ ետ ես եկել,
Բայց երբ նա նայեց իմ մոլոր դեմքին,
Նորից հասկացա՝սխալվել եմ ես,
Եվ հավերժ կարոտ եմ քո լուռ հայացքին։
Այո,նման էր,բայց դա Դու չէիր,
Քո հայացքից աշխարհում ոչ մեկը չունի,
Նա նման էր քեզ,բայց Նա Դու չէիր,
Քո այդ հայացքից կյանքում ո՞վ ունի։
Դու միակն էիր,ով ինձ էր նայում իր այդ հայացքով,
Հոգիս ծաղկեցնում լուռ՝առանց խոսքի։
Եվ վառված այդ լույսը նորից ցավ բերեց ՝կրկին հանգչելով։
Դու խոստացել էիր,որ կգաս ինձ մոտ՝թեկուզ մեռնելով։
Ու՞ր ես դու,սիրտս անձայն մահացավ սիրո կարոտից…
Թե գնալու էիր,ինձել տանեյիր այս փուչ աշխարհից։
Երբեմն գիշերը ինձ հյուր ես գալիս,
Խաղում վարսերովս,շնչում մարմնիս բույրը…
Քեզ դուր չեմ գալիս ես՝լացելիս,
Դու միշտ մաքրում ես իմ արցունքները։
Բայց դու չգիտես,որ հենց արցունքներն են
Ինձ հեռու պահում մահու ճամփեքից,
Ճիշտ է,նրանք դառն ու աղի են,
Բայց ինձ փրկում են իմ կործանումից։
Ես վաղուց խեղդվել եմ իմ մութ աշխարհում,
Այլևս երբեք հինը չեմ լինի։
Արի ազատվենք այս կեղծ ժպիտից,
Իմ հոգու Գարունը երբեք չի բացվի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ