
Ամեն անգամ Մայր ասելիս հոգիս ապրել է ուզում,
Ամեն անգամ իմ մոր գրկում ինձ նորից մանուկ եմ զգում։
Ամեն անգամ Մայր ասելիս աշխարհս ծաղկում է գարնան պես,
Մորս սիրուց անհետանում են հոգուս հողմերը անտես։
Ամեն անգամ զղջում ու ցավ,
Մորս ամեն կնճռի համար,
Մայրի՜կ,այս դարն ինչպե՞ս անցավ…
Դու իմ նու՜րբ,շիտա՜կ,խոնա՜րհ։
…Իմաստուն են խորհուրդներդ։
Ե՛ս եմ հիմար…Կներե՛ս։
Կներես,որ խրատներիդ,
Միշտ չեմ դարձնում լույս երես։
Ես վշտացրել եմ քեզ՝ գիտե՜մ։
Անգին իմ հավատա՝ հազա՜ր անգամ զղջում եմ…
Ես լավ դուստր չեմ եղել՝ գիտեմ…
Բայց քեզ կյանքից իմ առավել սիրում եմ։
Կներե՜ս ինձ մամ,
Դու իմ լույս Փարոսն ես,
Դու գիտեի՞ր,Մամ՝
Իմ կյանքի Հերոսն ես։
Ես առանց քեզ հող եմ փուչ ու սևացած,
Աշխարհն այս մութ է առանց քեզ,խամրած։
Դու իմ կյանքի լույսն ես,
Ես ապրում եմ քո մեջ,
Դու իմ տան վառ հույսն ես,
Շողա մինչև վերջ։
Քեզ գրում եմ տողերս անսահման սիրով,
Համբուրելով ձեռքերդ,ու մոմ վառելով։
Քո մեծ ու բարի սիրտը ինձ միշտ է ներել,
Բայց միայն այսօր եմ սխալս հասկացել։
Ես քեզ համար աշխարհ կտամ,նորը կառուցեմ,
Մամ ջան,Միշտ հիշիր,
Որ…
Ես քեզ սիրում եմ ։
Ամեն անգամ Մայր ասելիս հոգիս ապրել է ուզում,
Ամեն անգամ իմ մոր գրկում ինձ նորից մանուկ եմ զգում։
Եվ ի՞նչ կլիներ մեր՝ ամենքիս հետ,
Եթե Մոր սիրող սիրտը չլիներ։
Կթրջվեինք մենք թաց հողմերի հետ,
Եթե Մոր գիրկը մեզ անհա՜ս լիներ։
Եվ Մա՛յր ասելիս սիրտս դողում է.
Հոգիս ծաղկում է նրա ջե՜րմ սիրուց։
Եվ Մայր ասելիս աշխարհս ցնծում է՝
Ոչ մեկն չունի մորս մեծ սրտից։
Սիրե՛ք դուք, մարդի՛կ,ձեր Սուրբ Մայրերին։
Աշխարհն առանց մայր դատարկ է ու սև,
Փայփայե՜ք,մարդի՛կ,մեր Լույս Փարոսներին,
Առանց Մայր ոչի՜նչ ենք՝անտու՜ն ու անթև՛։