Աննա Մարիա – «Հույսերը մեռան»

Կակաչներ սիրող դաշտերի վրա,
Պատերազմները վերջացա’ն,
Մեր հաղթանակի հույսերը վերջին,
Տղերքն իրենց հետ գերեզման տարան։

Հիվանդանոցի մութ սենյակներում,
Վիրավորների հույսերը մեռա’ն,
Եվ ընկերների կիսատ վրեժը,
Մի օր լուծելու հույսերը մեռա’ն։

Սրտիս ճամփեքով մայրեր կքայլեն,
Մի փունջ կակաչով դեպի գերեզմա’ն,
Նրանց արցունքից գետեր կհոսեն,
Եվ կաղիանան գետերը արյան։

Չքնաղ քույրերը եղբայր կկանչեն,
Հպարտ հայրերը կնստեն դրսում,
Երկինքը այդժամ նոր կհասկանա,
Որ այդ սեռն էլ է մե’կ մե’կ հեկեկում։

Կակաչներ սիրող դաշտերի վրա,
Պատերազմները վերջացա’ն,
Մեր հաղթանակի հույսերը վերջին,
Տղերքն իրենց հետ գերեզման տարան։
Հեղ`. Ana Maria

Ձեզ նույնպես կարող է դուր գալ