
Այս մեծ ու լուսավոր աշխարհում,
Մի չքնաղ հրեշտակ է ապրում,
Մայրս է նա անգին ու բարի,
Մայրս` մշտապես անթերի։
Աշխարհում բառերն այնքան քիչ են,
Երբ ուզում եմ խոսել քո մասին,
Խորհուրդներդ մեծ ու անգին են,
Սրտումս պահված ջերմագին։
Դու ես իմ հարստությունը,
Իմ կյանքի մեծ հպարտությունը,
Իմ ուժն ես ու քացրությունը,
Իմ հավերժ ուրախությունը։
Ուզում եմ քեզ բերել ողջ աստղերը երկնքի,
Ուզում եմ գովերգել քեզ բառերով նորովի,
Ուզում եմ, որ միշտ ժպտաս,
Իմ մշտարթուն երազների թագուհի։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
2
Վստահ չեմ
0