Աննա Մամյան – «Աշխարհին բարություն է պակասում»

Անկախ հայացքներից,առճակատվող բազում տեսակետներից ու շահերից՝դիմացինի մեջ ախոյան չտեսնելու, ստեղծված իրավիճակը խորապես ընկալելու,մարդու մեջ, առաջին հերթին, մարդ տեսնելու ու նրան զուր չդատելու կարողությունն է պակասում։
Եվ,վերջին հաշվով,մի՞թե առօրյա թոհուբոհի անասելի հոգսերի տակ կքած մարդու համար ամենածանր բեռը հենց ՄԱՐԴ մնալը չէ ,սեփական արժեքները, հավատն ու մարդկային խորհրդավոր էությունը կյանքի կատաղի հունի մեջ չփոշիացնելու, բարոյապես խեղանդամ չդառնալու,ապրած ամեն մի ակնթարթը դարերում անմահացնելու, սրտի հազարավոր նուրբ թելերով բնության հավերժությանը ձուլվելու, աշխարհի անկատար կատարելությունը գնահատել սովորելու, երկնքի անհայտության խորքերում սեփական «ես»-ն անխնա կեղեքող հարցի պատասխանն ի վերջո գտնելու,հոգու լիակատար ներդաշնակության հասնելու ու ինքդ քեզ հետ հաշտ ապրելու վճռականությունը չէ։
Մանրուքների մեջ անգամ ճառագող լույս տեսնելու,ունեցածով երջանկանալու խիզախություն է պակասում աշխարհին։
Աշխարհին անսպառ ջերմություն ու ազնվություն է պակասում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ