Աննա Մամյան – «Մենք ապրելու ենք»

Ասում են՝ ամեն մայրամուտ միշտ էլ իր պայծառ լուսաբացն ունի,իսկ իմ՝ դարերով նենգ թշնամուց հալածված սրբազան հայրենիքն ինչու՞ է անմեղ զոհերի արյան շղարշով պատված։
Լեռների հպարտ վեհությունը խռովող թնդանոթներ,ռումբերի ու ականանետների անվերջ հեղեղատ, խուլ ապաստարաններում սարսափը սրտում քարացած մանուկներ,կիսավեր տան շեմին խավարած հայացքը ճամփին հառած մի ՄԱՅՐ,որ որդու վերադարձին հավետ կարոտ կմնա. անմահացել է որդին,երկնքի կապույտ հավերժությանն է ձուլվել։
Կարոտ կմնա,որովհետև դժնի այս աշխարհում այլևս չի մնացել ոչինչ համամարդկային ու վեհ,հոդս է ցնդել մարդկային արժանապատվությունը, նենգությունն է դարձել միակ ամենակարող ուժը,իսկ հայրենիքի ամեն թիզ հողնարյամբ են վաստակում…
…Մենք հաղթելու ենք, ատելությամբ համակված աշխարհին բարությամբ ենք հաղթելու,անզեն ճշմարտությամբ ենք արմատախիլ անելու կեղծիքը,մինչև արյան վերջին կաթիլը պայքար ենք մղելու մահվան ամենակուլ ճիրանների դեմ ու ամեն անգամ փյունիկի նման վեր ենք հառնելու,ճախրելու ենք դեպի չտեսնված հորիզոններ,որ ի վերջո մենք էլ ականատես լինենք խաղաղության պայծառ արշալույսին։
Մենք ապրելու ենք։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ