Աննա Մ-յան – «Կյանքում միշտ են լինում դժվար ժամանակներ…»

Կյանքում միշտ են լինում դժվար ժամանակներ, դրանք կարող են տևել ժամեր, օրեր, երբեմն էլ ամիսներ :Մենք չենք ընտրում՝ երբ գա այդ դժվար ժամանակը, շատ հաճախ մենք անգամ կապ չենք ունենում դրա հետ։ Մի սիրուն օր ինչ որ մեկը որոշում է փչացնել քո կյանքը։ Դու ամեն ինչից անտեղյակ ընդունում ես նրան քո կյանք, բայց անցնում են ժամանակներ, ու անգամ նրա արած լավ գործերն են քեզ վրա վատ անդրադառնում։ Ու մի սիրուն օր էլ ինչ որ մեկի՝ քո կյանք գալու, քո քայլերի ու բոլոր խառնաշփոթությունների արդյունքում դու կորցնում ես ամենակարևորը… Կորցնում ես վստահությունդ, որը ծնված օրից ատամներով պահել էիր։
Խնդիրներին երբեք պետք չէ դիմավորել կախ գլխով, մեռած հոգով ու թաց աչքերով… Մի օր ամեն ինչ անցնելու է ու մոռացության մատնվի։ Նման դեպքերում ամենաթանկ մարդիկ երբ լքում են քեզ, ուրեմն դու նրանց համար երբեք էլ թանկ չես եղել, հասկանում ես, որ միայն դու ես անսրտին սրտաբաց գրկել ու անարժանին արժևորել քեզանից շատ։
Բարդ շրջան է… Բայց սա էլ կանցնի, կանցնի ու ինքդ քո ներսում ծիծաղի մի նոր առիթ կգտնես։ Կանցնի, ու դու կսպասես մյուս նման բարդ շրջաններին, որոնք քո կյանք են գալիս պատահական ձևով ու միշտ ամենակարևոր պահերին։ Շրջան է էլի… Թող գա ու գնա։ Ամեն մի շրջան ինքդ քո մեջ քեզ վերագտնելու, ուժերիդ վրա սեփական աչքերով զարմանալու, հասունանալու ու արժեքները կարևորելու շրջան է։ Քաղիր դասեր ու շարժվիր առաջ… Նման շրջանները քո կայուն ապագայի ամուր հիմքերն են…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ