Աննա Ղարագյոզյան – «Երկու ճամփորդ»

Երկու ճամփորդ,իրար ամուր ձեռք բռնած,
Շրջում էին աշխարհում ասես երկու թռչուններ։
Շրջում էին ու երգում,շրջում էին ծիծաղում,
Ասես աշխարհը նրանց էր,և մարդ չկար աշխարհում։
Շրջում էին ու հիշում,թե ինչ օրեր են ունեցել,
Հիշում էին,մտածում,թե ինչպես են հանդիպել։
Չէ որ նրանք թռչուններ են,հանդիպել են ճախրելիս,
Ու հիմա իրար ձեռք բռնած,սավառնում են երկնքում։
Սավառնում են,երազում,անգամ չեն էլ մտածում
Ինչ կլինի հետո կյանքում,նրանք պահն են վայելում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ