
Հնախույզ, գիտնական, բանաստեղծ, փիլիսոփա, խիզախ կին և նորարար գիտնական, աշխարհում ԱՌԱՋԻՆ ԿԻՆ օվկիանոսագետը ազգությամբ հայ Անիտա Կոնտին է։ Իր հարցազրույցներում սիրում էր նշել, որ իր երակներով հոսում է առյուծների երկրի արյունը։ Անիտա Կոնտին իր անունը հավերժացրեց գլխապտույտ ճամփորդություններով ու նորարարություններով։ Նրան անվանում էին շրջազգեստով Մագիլան։

Անիտա Կոնտին
Հայ մեծահարուստ Կարագոշյանների ընտանիքում ծնված օրիորդը փափկասուն կյանքով էր ապրել, նրա ընտանիքը հաճախ ճամփորդում էր Եվրոպայում և ԱՄՆ֊ում մինչև վրա հասավ Առաջին համաշխարհային պատերազմը, և նրանք ապաստան են գտնում Ֆրանսիական փոքրիկ կղզում։ Հենց այդ ժամանակ Անիտան տարվեց ծովային լուսանկարչությամբ։
Երբ հայտարարեց, որ ծովագնաց է դառնալու շրջապատը ընդիմացավ, չէ որ դարավոր խոսք կար՝ կինը նավի վրա դժբախտություն է բերում, բայց Անիտան ստանալով ծնողների օրհնությունը մտավ օվկիանոսների անծայրածիր աշխարհը։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նրանն էր վստահված ֆրանսիական նավերի ականազերումը։ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսից մինչև Աֆրիկյան ջրեր Անիտա Կոնտին գիտեր բոլոր ձկնատեսակներն ու ձկնորսության գաղտնիքները։ Դեռ մեկ դար առաջ նա ահազանգում էր, որ բնակչության աճը, տեխնիկական զարգացումը ու անվերահսկելի շահույթ կորզելը կարող են հանգեցնել օվկիանոսի կողոպտմանը։ Իր գրքերում նա առաջարկում էր մի շարք լուծումներ վերոնշյալ խնդիրներին։
Իր կտակին համաձայն վախճանվելուց հետո իր հանգրվանն է գտնում Միջերկրական ծովում։
Հեղինակ ՝ Գոհար Հայրապետյան