«Արա այն, ինչը այլոց կարծիքով անել չես կարող, հավատա ինքդ քեզ, և անհնարինը դարձրու հնարավոր» – Անի Հարությունյան

Անին Հարությունյան, դերասանուհի, հաղորդավարուհի, բազմաթիվ սիրված երգերի հեղինակ և իհարկե տաղանդավոր հայուհի։


Անի Հարությունյանը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել մարդկանց ուշադրությունը, ինչու ոչ` նաև սրտերը, Newsflow Team -ը որոշեց փոքրիկ հարցազրույց անցկացնել Անիի հետ։


– Ողջույն Անի, հենց ամենասկզբում ցանկանում եմ ձեզ ամենատրվող հարցն ուղղել, եթե դեմ չեք` ասացեք խնդրեմ, ո՞րն է Ձեր մոտիվացիայի աղբյուրը և ի՞նչն է ձեզ ոգեշնչում։

– Ողջույն, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` տրված հնարավորության համար, և իհարկե, դեմ չեմ և կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Ասեմ, որ իրականում ինձ մոտիվացնողը ես` հենց ինքս եմ, մոտիվացիայիս աղբյուրը հաջողություններս, երազանքներս և նպատակներս են, որոնց էլ հասնում եմ մտքի ուժի և աշխատասիրության շնորհիվ: Ես կարող եմ ոգեշնչվել շատ խառը բաներից, սկսած` միստիկ, տարօրինակ պատմություններից, գիշերը հաց ուտելուց, գեղեցիկ իրերից, անձրևից, լուսնից, բնությունից, երգերից, հայացքներից…


– Շատ  բարի, իսկ ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել նպատակին հասնելու համար, Անի, ո՞րն է ձեր գաղտնիքը։

– Նպատակին հասնելու համար պետք է սիրել այն ամենը, ինչը որ դուք անում եք, պետք է մտովի պատկերացնել, որ դուք արդեն դա ունեք, արդեն դա ձեր ձեռքերում է, և ուշադրություն չդարձնել այն մարդկանց և նրանց կարծիքներին, ովքեր որ ասում են դուք դա անել չեք կարող, դուք ամեն ինչ կարող եք, հավատացեք դրան։


– Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը։

– Երբ բոլորն ինձ սիրում են։ (Ծիծաղում է)։


– Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում։ Կարո՞ղ եք ասել, որ տանն ենք։ Երկար մնալու ցանկություն ունե՞ք։

– Հայաստանն իմ հայրենիքն է, Երեւանն իմ տունը, ու չնայած նրան, որ ծնվել և մեծացել եմ Ուկրաինայում` Երևանը մի տեսակ ուրիշ է, հարազատ, այստեղ ապրում եմ արդեն 4 տարի, և կարծես թե ամբողջ կյանքս այստեղ եմ անցկացրել։


– Ի՞նչ է լսում և սիրում Անին։

– Անին սիրում և լսում է ամեն ինչ` իր մասին։ (Ծիծաղում է)


– Ի՞նչ խորհուրդ կտաք դեպրեսիայի մեջ գտնվող այն մարդկանց, ովքեր իրենց անհաջողակ են զգում:

– Եթե դուք դեպրեսիայի մեջ եք, և զգում եք ինչպես անհաջողակ, ուրեմն դա ձեր որոշումն է, դու եք ազդեցություն թողնում ձեր կյանքի ամեն վայրկյանի վրա, փորձեք լցնել ձեր օրը լիքը պոզիտիվ և ուրախ մարդկանցով, լիքը բարի մտքերով, հավես երգերով, գիրք կարդացեք, սիրուն նկարներ արեք, տիկ-տոկ նկարեք, խենթ բաներ արեք, սիրեք իրար, արթնացեք առավոտյան և ասացեք, որ դուք երջանիկ եք ու կտեսնեք, որ իրոք իրջանիկ եք։


– Եթե հնարավորություն ունենայիք աշխարհում մեկ գլոբալ բան փոխել, ո՞րը կլիներ դա:

– Միանշանակ` կվերացնի աշխարհի բոլոր պատերազմները։


– Կյանքի կարգախոս ունե՞ք, որն է ձեր կյանքի գերագույն նպատակը։

– Կյանքիս կարգախոսները շատ են, բայց երևի ամենահամապատասխանը`

«Արա այն, ինչը այլոց կարծիքով անել չես կարող, հավատա ինքդ քեզ, և անհնարինը դարձրու հնարավոր»:

Բացի այդ, միշտ ասում եմ, պետք է շարժվել առաջ, չմնալ նույն տեղում, այո, նպատակներս շատ են և մասշտաբային, չեմ սիրում խոսել նպատակներիս մասին, սիրում եմ արդյունքը ցույց տալ։


– Ամենալավ մոտիվացիոն խոսքը, որը հաճախ Ձեզ օգնում է և կցանկանալ կիսվել:

– «Հավատա քո ուժերին, դու ամեն ինչ կարող ես, անհնարին ոչինչ չկա»։


– Ի՞նչ կոչ ունեք հայ հասրակությանը:

– Սիրեք իրար, անկեղծ եղեք և հավատացեք, որ ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։


– Լավ, խոսեցինք նպատակներից, հաջողություններից, կթվարկե՞ք, թե հատկապես ո՞ր ֆիլմերում եք նկարահանվել։

– Շատ-շատ են եղել, բայց կթվարկեմ իմ ամենասիրելիները, սիթքոմներն եմ շատ հավանում, որովհետև իմ կարծիքով կատակերգական դերերը ինձ համար են նախատեսված, «Փափուկ խաղալիք», «Աստղերի դպրոց», «Ժառանգ80», նաև սերիալներում` «Վերջնագիծ»։


Ինչ կցանկանաք փոխանցել ձեր հետևորդներին, ձեր գլխավոր խորհուրդը։

– Գժուկներս, խենթուկներս, սիրում եմ ձեզ, դուք ամենալավն եք։


– Շնորհակալ եմ, Անի, հրավերն ընդունելու համար։

– Ձեզ նույնպես` առաջարկի համար։


Հետևել Անիին.

Ինստագրամում` այստեղ։

Ֆեյսբուքում` այստեղ։

Տիկ-Տոկում` այստեղ։


 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ