Զրուցակիցս Bekinfund բարեգործական ծրագրի անդամ Անի Սարգսյանն է։

1.Անի, գիտեմ, որ սովորում եք ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Ինչու՞ եք ընտրել հենց լրագրողի մասնագիտությունը։

Սկզբում տատանվում էի մասնագիտության ճիշտ ընտրության հարցում, այնուհետև որոշեցի ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետ, քանի որ լրագրությունը կոնկրետ ուղղվածություն չունի, այդ ոլորտում դու հմտանում ես գրեթե բոլոր մասնագիտությունների մեջ։ Լրագրությունը այն հարթակն է, որտեղ ամեն օր նոր սովորելու բան կա և բացի այդ էլ, շատ ինֆորմացված ես ամեն ինչից։

2.Փորձեք բնութագրել ինքներդ Ձեզ ։

Ինչպիսի՞ն եմ ես՝ ընկերասեր, էմոցիոնալ,համառ, բարի, երևի թե այսքանը, չեմ փորձի ինձ շատ գովել, դա ինքնահաստատման հետ խնդիր ունեցող մարդիկ են անում…

3.Եկեք փորձենք ճամփորդել անցյալում։ Կպատմե՞ք Ձեր մանկությունից։

Մանկության տարիներին այդքան էլ ակտիվ չեմ եղել, ունեցել եմ սահմանափակ ընկերներ, հիմա էլ բան չի փոխվել։ Բակում հազվադեպ դեպքերում եմ խաղացել, որովհետև ես ունեի տանը իմ հետաքրքրությունները, լուսահոգի պապիկս միշտ գրքեր էր ընթերցում ինձ համար ես սիրով լսում էի կամ իմ սենյակում տիկնիկներիս համար զգեստներ էի կարում։ Մանկապարտեզից միայն այն դրվագն եմ հիշում, որ այնտեղ ինչ ուտում էին մնացած երեխաները ես չէի ուտում ու միշտ ինձ համար առանձին ուտելիք էին պատրաստում։

4.Ի՞նչ եք պլանավորել ապագայի համար։

Ապագայի մեծ պլանների մասին չեմ ցանկանա բարձրաձայնել, թող լինի, կտեսնեն բոլորը։

5.Խոսենք նաև ներկայից։ Կպատմե՞ք Bekinfund ծրագրի մասին։ Ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ։

Bekinfund-ը իր գործունեությունը սկսել է 2018թ-ից մինչ օրս։ Մարդկանց օգնելն ու կարեկից լինելը ինձ հաճույք է պատճառում և ես սիրով եմ կատարում աշխատանքս, չնայած դժվարությունները անասելի շատ են։

6.Կհիշե՞ք ինչպիսի հույզեր ու զգացմունքներ ունեիք, երբ կատարեցիք առաջին բարեգործական այցը։

Նախքան Bekinfund-ի գործունեությունը սկսելը, շատ ու շատ բարեգործական նախագծերի եմ մասնակցել ընկերներիս հետ՝ այցելելով տարբեր ընտանիքներ ու մանկատներ։ Հույզերս թողնում եմ դրսում նախքան որևէ տեղ մտնելը, որովհետև ես պիտի այդ մարդկանց ուրախացնողն ու առաջ մղող ուժը լինեմ։Իրականում շատ դժվար է ինձ համար ,ես շատ եմ տխրում՝ տեսնելով այդ ամենը, բայց դա չի խանգարում ինձ առաջ շարժվել։

7.Ինչպիսի՞ խնդիրների եք բախվել և ինչպե՞ս եք դրանք հաղթահարել։

Միակ խնդիրը այն է, որ հուզվում եմ։ Հուզական դաշտը շատ է, բայց մեզ ընդունում են սիրով։

8.Անի, իսկ այս հուզական դաշտում լրագրողի կրթությունը օգնու՞մ է Ձեզ։

Երբեմն այո, երբեմն՝ ոչ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ