Անի’ Քա – «Մետաղե սիրտս երբեք չմագնիսվեց հոգուդ»

Մետաղե սիրտս երբեք չմագնիսվեց հոգուդ, որովհետև դու ինձ վանեցիր: Քեզ շփոթել էի անծանոթի հետ և հետո դու ինձ այնքա~ն հարազատ ու անծանոթ թվացիր… Պարոն, էլեգանտ կոստյումիդ վրա կեղծ սեր է լղոզվել, թո’ղ որ մաքրեմ…
Բայց չմաքրվեց, հետքը դեռ մնացել է ու Պարոն Հպարտության վրա բոլորը <<քրքջում են>>… Պարոն, կներե՞ս ինձ, ես մեղավոր չէի, դու ես անփույթ… Դու ինձ սիրում ես ավելի խուճուճ մազերով, էլեգանտ, բայց չէ՞ որ Պարոն, հասարակ օրիորդը ավելի շքեղ է նկատվում, սիրվում և բացի այդ, սիրածին սիրում են այնպես, ինչպես գոյություն ունի: Պարոն, կոստյումդ կեղտոտվել է չափից ավելի հպարտությունիցդ, թո’ղ սրբեմ, որ վերանա…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ