Անի Քարամյան – «Ասա՛, որ այսպես չի մնա»

Ասա՛, որ այսպես չի մնա,
ասա՛, որ կանցնի,
ասա՛, որ երբ մեծանամ,
անպայման կմոռանամ…
անցած տարիներս,
անցած հուշերս,
անցած ամեն բան ու մեկին։
Ասա՛…ասա՛, որ
թիկունքիդ չեմ հենվի
միայն տողերիս մեջ,
ասա՛, որ երբ հեռանամ,
սերը չի դառնա հեքիաթ…
Դու ասա՛, որ երբ
ամեն ինչից հոգնած
գլուխս դնեմ ուսիդ,
որ երբ հոգնությունից տանջված կոպերս
փակեմ ու ննջեմ,
ինձ կփարատես, ինձ կփայփայես,
ու կասե՛ս, որ էլ երբեք
բեռ չե՜մ դառնա կյանքի ուսին
ու…չեմ ցավեցնի…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ