Անի՛ Քա – «Ինձ տուն տարեք…»

Ինձ տուն տարեք…
Տուն տարեք ու ընկածս վերքի վրա փոշի լցրեք:
Տուն տարեք ու վերքս մշակեք, որովհետև ես այլևս չեմ հասկանում բժշկությունից։
Տուն տարեք ու երեսս լվացեք աշխարհի ամեն անարդարությունից։
Տուն տարեք երեսս ու ոչ ոք թող չտեսնի, որովհետև դեմքս այսօր աղավաղված է, հոգնած ու կարկատած։
Տուն տարեք եսս, որովհետև կուչ է եկել մի անկյունում ու դուրս չի գալիս. ստիպեք, որ եթե դուրս չգա՝ մեշոկ պապին կգա իր ետևից ու իրեն անհայտ տեղ կտանի։
Տուն տարեք ավիրված հոգիս, որովհետև ավերվել է ու կառուցել այլևս չի լինի. քանդված բանն էլ ո՞նց կկառուցես, հազիվ թե նոր կառույց սկսես կառուցել։
Տուն տարեք ինձ, որովհետև այսօր ես շատ հոգնած եմ, պիտի հանգստանամ, որ կարողանամ հաղթահարել իմ պարտված եսը։
Տուն տարեք ինձ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ