Անի Պապիկյան – «Խելագարվել ենք»

Իմ երկրում պատերազմ չէ,տոն է,որտեղ մարդիկ սև են հագնում։
Լեռներն ամենօր հուժկու պարում են,ձորերը արյունով զարկվում,իսկ երկինքը ցավից երգում է։
Իմ երկրում սահմանները հստակ չեն,որովհետև արյունը թափվելուց հետո տարածվում է։
Իմ երկիրն էլ սովորական երկիր չէ,այստեղ բոլորը հերոս են,այստեղ նույնիսկ շնչելն է հերոսություն….
Իմ երկրում պատերազմ չէ,տոն է,որտեղ պատերազմին մեր տուն ենք թողնում։
Խելագարվել ենք։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ