Ճանաչիր ինձ – Անի Խաչատրյան

Անունս՝ Անի, ազգանունս՝ Խաչատրյան: Հա, ու իրոք՝ վերջերս բացահայտեցի ազգանվանս իմաստը: Պարզվում է՝ Խաչատուր անունով նախնի եմ ունեցել իմ գերդաստանում՝ ապագա մի քանի մասնագիտությունների տեր, երևի բիզնեսմեն կամ ղեկավար՝ իգական սեռի ներկայացուցիչ:Երևի դու էլ ծիծաղեցիր նպատակներիս վրա, հա՞: Վստահ եմ, որ մտածեցիր՝ ‹‹ձուկը ջրում բազար է անում ››: Կասեմ, որ եկել եմ աշխարհ կարծրատիպեր կոտրելու համար ու ամենակարևորը՝ աղջկա, կնոջ դերը արժևորելու, հավասարը հավասարին դնելու համար: Չկարծես թե, գրում եմ մի ինքնավստահ,մեծամիտ աղջկա մասին: Բացարձակ: Ես նույնպես ունեմ թույլ կողմեր: Չես հավատա, որ ասեմ սիրում եմ Ադոլֆ Հիտլերին: Սիրում եմ Գերմանիան իր ողջ էությամբ,բայց երազանքս ‹‹երկարաճիտ կոշիկի բոլոր ծայրերը ուսումնասիրելն է››: Այս բազմազանությանն էլ մի գդալ նորը ավելացնեմ: Սիրում եմ թուրքագիտությունը, պարապում եմ թուրքերեն ու ապագայի հետ կապված շատ նպատակներ ունեմ… Հա՜, քիչ էր մնում մոռանայի, գյուղս ուզում եմ դարձնել դրախտ: Եվս մեկ գդալը չէր խանգարի: Մեծ ու կրեատիվ գրադարանս սպասում է իր ապագա կրեատիվ ընթերցողին: Հա, ու այս ամենի համար ինձ տարիների քրտնաջան աշխատանք է պետք, իսկ ես՝ աշխատասերս, չեմ վախենում,ուղղակի ինքնավստահությունը մի քիչ չէր խանգարի, ու մի քիչ էլ՝ նեղացկոտ բնավությունս փոխելը:Մի գդալ էլ ու խոսք եմ տալիս գնում եմ. կախվածություն ունեմ գրքերից…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ