
Ոսոխ ինձ լսիր, ուշադիր լսիր,
Ասածս որպես քեզ խրատ պահիր,
Հայ զինվորը հավերժ անմահ է,
Անմահությունը փառքի ճամփա է։
Թե կարող ես մարմինը սպանել,
Բայց ոգին չես կարող կործանել։
Հայ զինվորի ոգին նման է Արծվի,
Կռվում է հանուն իր ազգի պատվի
Նրա զենքը իր ոգին է անկոտրում,
Իր արյունը շաղախված է հայոց հողում։
Կարդա տողերս ու երկար խորհիր,
Ու նորից մի պահ դիմացդ նայիր,
Տես ով է հպարտ կանգնել սահմանին,
Տեսա՞ր, նա է տերը հայոց հողի։
Ձեռքերդ հեռու տար հայի հողից,
Այն քոնը չէ ու չի լինի երբեք նորից,
Հայը ապրել է ու կապրի հավերժ,
Հայի կյանքը չունի սկիզբ, չունի վերջ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0