
Անի Եղշատյան – «Շա՜տ եմ խնդրում»
Շա‘տ եմ խնդրում`
Մի‘ ցածրացրեք երբեք նրան,
Ում միայն սխալվելուց եք տեսնում։
Դուք մի‘ իջեք ձեր բարձունքից,
Երբ իրենց խոսքով ներքև են քաշում։
Շա‘տ եմ խնդրում`
Թեկուզ մտքիս թույլ պահին,
Իմ աչքի լավը վատը մի‘ դարձրեք։
Անգամ ձեր մասին վատը լսելիս
Ձեր արժեքները դուք մի‘ կորցրեք։
Շա‘տ եմ խնդրում`
Մի‘ ցավեցրեք ցավ քաշողին,
Կտոր հացի պես այն ձեր մեջ կիսեք։
Եվ մի‘ նախանձեք բախտավորին,
Գուցե ձեզ պես է, բայց դուք չգիտեք։
Շա‘տ եմ խնդրում`
Ամեն կարիքի մոմը վառելիս,
Խաղաղությո‘ւն խնդրեք Աստծուց։
Դրա կարիքը գուցե մեկն ունի,
Բայց ձեր ունեցած մոմը նա չունի։
Շա‘տ եմ խնդրում`
Դո‘ւք էլ խնդրեք ուրիշներին,
Գուցե խնդրանքս ոմանց չհասնի…
13.11.2022