Անի Եղշատյան – «Լույս պարգևող նվիրյալները»

#ԼՈՒՅՍ_ՊԱՐԳԵՒՈՂ_ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ

Ինչքան մանկիկ կա աշխարհում,
Որ լույսը մարել է բարի աչքերում,
Եվ որքան-որքան աչուկներ մանկան,
Որ վերջին հույսն է մնացել նրան։

Բայց և այնքան շատ մանուկներ,
Որ միշտ ժպտում են աչքերը բարի,
Հենց ձեր շնորհիվ մեր ակնաբույժներ,
Ազգիս արժանի, մեծ նվիրյալներ։

Դուք գիտակն եք ձեր բարի գործի,
Թող Աստված ձեզ պահապան լինի,
Ձեր շնորհիվ են ժպտում աչքերը մանկան,
Տեր Աստված, նրանց եղիր պահապան։

Ամբողջ կյանքում ձեզ եմ պարտական,
Ձեզ համար կյանքս ես կտամ անգամ,
Ձեր շնորհիվ եմ ժպիտով ապրում,
Ձեր շնորհիվ են աչքերս ժպտում։

Եղեք միշտ առողջ, ուրախ, երջանիկ,
Եղեք ժպտերես, որ մեզ տաք ժպիտ,
Որ հավերժ ժպտան աչքերը մանկան,
Որ լույս պարգևեք ամեն օր նրան։

 

Նվիրվում է բոլոր հայ ակնաբույժներին` ԼՈՒՅՍ ՊԱՐԳԵՒՈՂ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ
Շնորհակալություն ակնաբույժ Ռուզաննա Հարությունյանին, ինձ լույս պարգևելու համար

Ձեզ նույնպես կարող է դուր գալ