Անի Եղշատյան – «Լուռ աղմուկ խավարի մեջ»

Տավշո աշխարհիս չքնաղ երկնքում,
Իջնում էր խաղաղ, մի լուռ մայրամուտ,
Ու հանկարծ լսվեց մի ձայն հեռվում,
Նենգ ու չար մի ձայն, թշնամու փամփուշտ։

Ախ, որքան-որքան է փամփուշտ սլանում,
Որ ուզում է կյանքը խլել հայոց զինվորի,
Մեր տղերքը, բայց տղերքը չեն հանձնվում,
Պատգամ ունեն, թիկունքը լինել բոլորի։

Խավարի մեջ լսվում է ձայնը փամփուշտի,
Ու ամեն անգամ մտածում եմ նորից,
Որ փամփուշտը հայ զինվորին չխոցի,
Զինվորները առողջ տուն գան սահմանից։

Պատերազմի, խաղաղության միջև,
Անվախ Մովսեսն է, խրոխտ Չինարին,
Պայքարում են, որ երկնքում շողա արև,
Հայ ժողովուրդը, չհանձնվող տավուշեցին։

Լուռ աղմուկ է այժմ ու գորշ խավար,
Երանի սահմանը խաղաղվի բարով,
Ու տեսնենք հեռվում, բարձունքից վար,
Տղերքն են իջնում հաղթական ոգով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ