Անի Եղշատյան – «Վաղ տարիներին»

Հարազատներս ինձ շատ են պատմել,
Ինչպես են ապրել վաղ տարիներին,
Երբ օրեր շարունակ լույս չի եղել,
Ցամաք հացն էր անգամ թանկագին։

Պատմել են, ոնց են դպրոց գնացել,
Մոմի ու վառարանի լույսի տակ,
Շատ դժվարությամբ դասը սովորել,
Բայց միշտ դպրոցում եղել են գիտակ։

Պատմել են, ոնց են կռվի ժամանակ,
Պաշտպանվել հորում` հողի տակ ապրել,
Թշնամու կրակի, պայթյունի տակ,
Ամբողջ գիշերը անքուն լուսացրել։

Պատմել են, ոնց են առանց հանգստի,
Օր ու գիշեր անվերջ աշխատել,
Ինչպես են հանուն վառ ապագայի,
Իրենց բալեքին անհոգ, լավ պահել։

Ինչ խոսք, անչափ դժվար է եղել,
Պատերազմել, ապրել առանց լույս,
Բայց երջանիկ ու սիրով են ապրել,
Ունենալով լավ ապագայի հույս։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ