Անի Բաբայան – «Մեր գծած ճանապարհը»


Մեր գծած ճանապարհը մի օր կհատվեր, ու ստիպված կլինեի ճամպրուկում հագուստիս արանքում սեր ու կարոտը այնպես դարսել, որ տեղ մնար նաև անտարբերությանդ , սառը մատներիդ ու կիսատությանդ համար…իսկ գնալուց ժպիտս կթողնեմ, մարմնիս հոտը , ձեռքերիս ջերմությունը մարմնիդ դիպչելիս ,սուրճի սիրելի բաղադրատոմս ու սեղանին մի փունջ ծաղիկներ ` թարմ, այնպես, ինչպես այն հիշողությունները, որ թափառելով տան անկյուներում տեղ գտան փոշոտ դարակում ու հրաժեշտ են տալիս այն երջանկությանը ,որն էդպես էլ չհամոզեց, որ երջանիկ է … բայց դու ինձ լավ գիտես, ես կհասցնեմ հեռանալ մինչ ներսումս սինթեզվող անտարբերությունը կտարածվի ծանրեցնելով օդը ….բթության տենդը մարմինդ կցնցի, իսկ դու մատներդ ամուր կսեղմես, կարող ես զգացածդ բառային ոչ մի ձևակերպումով չարտահայտել, ուղակի փոքրիկ գլանակի մեջ տեղավորել ու ծխի մեջ պատերը խեղդել։ Մթության մեջ ձայներ տալ ու հասցեատերեր փնտրել։ Դու կարող ես գիշերները սառը ու թաց ասֆալտին ոտքերդ մաշել ու կյանքից պարտքդ պահանջել … դու կարող ես…Դու կներես՝ինձ քեզ թողնելը ու քեզ չափից շատ սիրելը։


Ձեզ նույնպես կարող է դուր գալ