
Երկու տարի դեռ պատանի`
Մորս թողի արցունքն աչքին,
Մտա նոր կյանք, նոր շրջապատ,
Հասկացա իմ պարտքը անգին,
Որ պիտի տամ իմ սուրբ հողին։
Տեսա ես շատ դժվարություն,
Զգացի շունչն իմ թշնամու
Աչքերիս դեմ խրոխտ կանգնած
Ես զգացի լոկ մի հարված…
Եվ այդ պահին աչքիս առաջ
Եկավ մորս գունատ դեմքը։
Գիտեմ…պարտքն էր իմ անկասկած,
Որ պիտի տամ ես հաղթանակ։
Որ մայրը իմ հպարտ քայլի
Զինվոր որդու խիզախ քայլից։
Եվ հիշում եմ ես այն պահը,
Երբ որ ընկա այդ հարվածից,
Մնացածը ես իմացա,
Երբ արդնացա հուժկու զարկից։
-Ասացե՜ք ինձ իրականը,
Որտե՞ղ են իմ ընկերները։
Մայրս ասաց. <<Ա՜՜խ, իմ միակ, իմ քաջ տղա, իմ խիզախիկ
Կյանքդ դրիր վտանգի տակ,
Քո սուրբ հողի համար անգին
Ու հաղթեցիր թեկուզ այն ժամ,
Երբ նա տվեց քեզ ուժգին ցավ։
-Ասա՜,մա՜յրս, մի՞թե դա է իրականը
Ուզում եմ քեզ ես հավատալ,
Ու մի հանգիստ հոգոց հանել։
-Մա՜յրս, գիտե՞ս երբ մենակ էի մարտի դաշտում,
Դու էիր միայն աչքիս առաջ
Ու այդ պահին մտքումս էիր…
Սակայն նոր ուժ առա, աղոթք արի ,
Տերը լսեց ու ինձ օգնեց