
Անձի կառուցվածքի մեջ ձևավորվել են բազմաթիվ գծեր` դրանք անձի կամային գծերն են:
1. Վճռականություն- մարդը վճռական է այն դեպքում, երբ պրոբլեմային իրադրությունում կարողանում է արագորեն ընտրություն կատարել հնարավոր նպատակների միջև:
2. Նպատակասլացություն- Այն դեպքում, երբ անհատը ոչ միայն կարողանում է արագորեն և ճիշտ ընտրել իր նպատակը, այլև առանց շեղվելու ձգտում է իրագործել այն: Նման մարդու նպատակը հստակ է, հասկանալի, նշանակալի, իր համար գրավիչ:
3. Ինքնուրույնությունից զուրկ- Այսպիսի մարդիկ ընդհակառակը չեն կարողանում ինքնուրույն կողմնորոշվել ստեղծված հանգամանքներում, խորհուրդների կարիք են զգում, իսկ մեկից ավելի ներշնչումներ ստանալով չեն կարողանում կողմնորոշվել:
Կան կամազուրկ և շատ թույլ կամք ունեցող մարդիկ, որոնց կամքի ծայրահեղ թուլությունը անցնում է նորմերի սահմանից և բնորոշ է հոգեկան հիվանդությունով տառապող մարդկանց: