
Մայիսյան վարդս առանց քեզ ծաղկեց,
Թե ինչի՞ համար ես էլ չհասկացա,
Հոգիս ալեկոծ ալիքով պատվեց,
Թե ի՞նչ կատարվեց ես էլ՝ չհասկացա…
Օրերս անցա՜ն, անդարձ գնացին,
Ու մայիսներս եկան առանց քեզ,
Նոր ծաղկած վարդս անտես թառամեց,
Կանաչ գարունս եկավ առանց քեզ…
Ինձ փառքի դրոշ չէ՜ հարկավոր չէ՜ր,
Միայն փափագս էր՝ ծաղկել քո սիրով,
Ինձ կապույտ ծովեր էլ հարկավոր չէր…
Միայն լինեինք հաշտ ու անխռով…
Էլի գարուննե՜ր կգան ու կէրթան,
Բայց էլի նույնը չի լինի ոչինչ,
Մայիս ամիսն էլ վերքիս աղ կանի,
Որ չմոռացա պատկերը քո ջինջ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0