Ճանաչիր ինձ – Անահիտ Խուդոյան

Ես Անահիտն եմ,ծնվել եմ 2005 թվականի հունիսի 18֊ին։Ապրում եմ Դվին գյուղում և հաճախում Լ.Ազգալդյանի անվան միջն. դպրոց։Փոքր տարիքում շատ եմ սիրել պարը,մեկ տարի հաճախել եմ պարի։Բայց և մեծ սեր ունեի դաշնամուրի և երգի նկատմամբ, այդ պատճառով 2֊րդ դասարանում ընդունվեցի դաշնամուրի և վոկալի բաժիններ։Յոթ տարի անց ավարտեցի դաշնամուրն ու վոկալը։Ներկա պահին սովորում եմ Թումո ստեղծագործական կենտրոնում ։Շատ հետաքրքրված եմ ֆիլմաստեղծմամբ, սիրում եմ դիտել և ուսումնասիրել ֆիլմի ամբողջ կառուցվածքը։ Դեռ չեմ կողմնորոշվել մասնագիտությանս հարցում։Հիմա ունեմ մի նպատակ՝ուսումնասիրել հնարավորինս շատ լեզուներ։ Անդամակցում եմ «Գյուղի Գույնը» երիտասարդական կենտրոնին։ Մեր խմբի հիմնադիրն Անի Ղազարյանն է՝ ում հետ միասին մենք ջանք չենք խնայում Դվինը զարգացնելու ուղղությամբ։ Ես վստահ եմ,որ բոլորիս միահամուռ աշխատանքի շնորհիվ ունենալու ենք ավելի զարգացած և բարեկարգված գյուղ։

Հետևեք ինձ `  facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ