Ճանաչիր Ինձ – Անահիտ Հարությունյան

Բարև։ Ես Անահիտ Հարությունյանն եմ։ Ծնվել եմ քաղաք Գյումրիում, 5 տարեկանում հաճախել եմ մանկական պատկերասրահ նկարչության, հետագայում դպրոց հաճախելու կապակցությամբ թողել եմ նկարելը, գերազանց ավարտել եմ Գյումրու Լ․ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը և ընդունվել Երևանի Պետական Բժշկական Համալսարան, ուսանող տարիներին եղել եմ ակտիվ և մտածել, որ լինելու եմ պրակտիկ բժիշկ, աշխատել եմ Գյումրու շտապ օգնության կայանում, որպես բժիշկ, հետագայում ընդունվելով Անեսթեզիոլոգիա և Ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ կլին, օրդինատուրա տեղափոխվել եմ աշխատելու Երևանի շտապ օգնությունում։ Վերջնական հիասթափվելով Հայաստանի բժշկությունից կայացրեցի ինձ համար շատ բարդ որոշում՝ վերջնական թողնել բժշկությունը։ Այդ ժամանակ շատ թույլ միտք կար իմ մեջ, որ վերջիվերջո կարող եմ մանկության երազանքս իրականացնել։ Մի քանի մատիտ գնեցի ու սկսեցի տանը նկարել, հետագայում հնարավորություն ստեղծվեց հաճախել ինչ-որ դպրոց ավելի մանրամասն սովորելու։ Բարեբախտաբար ինձ հանդիպեց տաղանդավոր նկարիչ, մեծատառով ուսուցիչ, որը հիմնել էր սեփական դպրոց, որ իմ նման մոլորված “մեծահասակները” փորձեն նկարել սովորել։ Նկարում եմ 3 ամիս, հաճախում եմ “Շտրիխ Արտ” արվեստի կենտրոնը և բացարձակ վստահ եմ, որ ճիշտ ճանապարհ եմ ընտրել։

 

 

Հետևեք ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ