Անա Մարիա – «Ես քո փոխարեն»

Ես քո փոխարեն,
Հոգուս խորքերում`
Խորան կբացեմ,
Որ երբ հանդգնես խռովել Աստծուց,
Քո ներման համար`
Բարեխոս լինեմ։

Երևի գիտես որ իմ աչքերում`
Ցմահ անձրև է գալու կարոտի,
Երևի գիտես որ քո պատճառով`
Մեր սիրո համար էլ չեմ աղոթի։

Կլինեմ ընկեր,
Կլինեմ տանիք,
Ես շարֆ կլինեմ`
Երբ հանկարծ մրսես,
Բայց ես չեմ դառնա էլ քեզ ընտանիք,
Անգամ թե մի օր աղաչել ուզես։

Մարդը չգիտի իր վաղվա օրը,
Գուցե գա մի օր ու ես ներեմ քեզ,
Գուցե գա մի օր,
Երբ չոր աչքերով,
Ինչ որ փողոցում`
Մի’ բարև տամ քեզ։

Շատ բան չգիտեմ,
Մի բանն է հստակ,
Երբեք չեմ դառնա ես քեզ ընտանիք,
Ես մարդ կլինեմ ով քեզ թև կտա`
Երբ հանկարծ զգաս աղոթքի կարիք։

Երևի գիտես որ իմ աչքերում`
Ցմահ անձրև է գալու կարոտի,
Երևի գիտես որ քո պատճառով`
Մեր սիրո համար էլ չեմ աղոթի։
Հեղ`. Ana Maria

Ձեզ նույնպես կարող է դուր գալ