Ամորֆոֆալլուս տիտանական

Աշխարհում առավել խոշորագույն ծաղկաբույլն ունի ամորֆոֆալլուս տիտանականը (Amorphophallus titanum), որը կարող է հասնել 2,5 մ բարձրության և 1,5 մ լայնության: Շատ բուսաբաններ կարծում են, որ ամորֆոֆալլուս տիտանականի ծաղկի արձակած հոտն ամենատհաճն է և հիշեցնում է հոտած ձվի ու նեխած ձկան հոտերի խառնուրդ: Այս արևադարձային ծաղկի յուրահատկությունն այն է, որ նա սկսում է հոտ արձակել միայն այն դեպքում, երբ իրեն դիպչում են:

Ամորֆոֆալլուսի տեսակների մեծամասնությունը էնդեմիկ են: Հիմնականում աճում են խախտված հիմնահողերի վրա, օրինակ՝ երկրորդային անտառներում, հանդիպում են նաև ժայռերի վրա՝ կրաքարային շերտերին և աղտոտված վայրերում։

Ամորֆոֆալլուսը տիպիկ հարթավայրային բույս է, աճում է արևադարձային և մերձարևադարձային գոտիներում՝ Արևմտյան Աֆրիկայից մինչև խաղաղօվկիանոսյան կղզիներ, այդ թվում արևադարձային և հարավային Աֆրիկա, Մադագասկար, Չինաստան, Ճապոնիա, Թայվան, Հնդկաստան, Բանգլադեշ, Նեպալ, Շրի Լանկա, Անդամանյան կղզիներ, Լաոս, Կամբոջա, Մյանմա, Նիկոբարյան կղզիներ, Թաիլանդ, Վիետնամ, Կալիմանտան, Ճավա, Մոլուքյան կղզիներ, Ֆիլիպիններ, Մալայզիա, Սուլավեսի, Նոր Գվինեա, Փոքր Զոնդյան կղզիներ, Ֆիջի, Սամոա, ինչպես նաև Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում։

 

Հանդիպում են ամորֆոֆալլուսի տարբեր, մինչև հսկայական չափսերի հասնող բույսեր: Աճն սկսում են հողի տակ գտնվող պալարից, որը կշռում է մոտ 5 կգ, իսկ որոշ մասը՝ կոճղարմատից: Օրինակ՝ ամորֆոֆալլուս տիտանականի պալարը կարող է կշռել մինչև 50 կգ: Այս բույսերն ունեն հանգստի շրջան, որոշ մասը մշտադալար խոտաբույսեր են: Պալարը սեղմված է, գնդաձև, հաճախ անհամաչափորեն ձգված: Օգտագործվում է կերակրի մեջ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ