Ամենատարօրինակ թվացող դպրոցները

Շատերը կարծում են, որ ուսման ավանդական մեթոդներն արդեն վաղուց հնացել են և եկել է դրանք թարմացնելու ժամանակը։

Սակայն ամբողջ աշխարհում բացվում են տարբեր ուսումնական կենտրոններ, որոնք զարմացնում են իրենց ուսումնական համակարգով և աշակերտների ու ուսուցիչների միջև հարաբերություններով։

 

Ահա աշխարհի 5  ամենատարօրինակ դպրոցները։

1.SMountain School։ Այս դպրոցը գործում է Սթրաթոն քաղաքում, այստեղ ուսումնասիրում են միայն Ձմեռային Օլիմպիական խաղերը։ Այս դպրոցի 53 աշակերտները ներկա են եղել Օլպմպիադային, իսկ 90-ը ԱՄՆ-ում  սպորտային տարբեր ոլորտների հավաքականներում են։

2.Վհուկների դպրոց։ Չիկագոյում ևս մեկ տարօրինակ դպրոց կա՝ Վհուկների դպրոցը, որտեղ կախարդություն են դասավանդում։ Այն մարդիկ, որոնք չեն կարող հաճախել այդ դպրոց, կարող են առցանց սովորել։

3.

Ջունչժուն Միդի քարանձավային դպրոց։ Չինաստանի աղքատ գյուղերից մեկում՝ Գույչժոում, փոքրիկ դպրոց կա, որը քարանձավի ներսում է։ Այս դպրոցը 8 ուսուցիչ ու 186 աշակերտ ունի։ Սա կրթություն ստանալու նրանց միակ տարբերակն է։

 

4.Բրուկլինի անվճար դպրոց։ Այս դպրոցում չկան գնահատականներ, ներկայությունը պարտադիր չէ, ինչպես նաև կարելի է չանել տնային աշխատանքները։

5. Ապագայի դպրոց։ Ֆիլադելֆիայի այս դպրոցում դասագրքերի փոխարեն համակարգիչներ են, իսկ տետրերի փոխարեն՝ պլանշետներ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ