
Գնալով շատանում են և՛ գրքերը, և՛ դրանք ընթերցողները, սակայն ոչ բոլոր գրքերն են արժանանում հիացմունքի և հայտնվում բեսթսելլերների շարքում։ Այսպիսով ձեզ ենք ներկայացնում վերջին 50 տարվա ընթացքում ամենաշատ ընթերցված գրքերը։
Աստվածաշունչ (3․6 միլիարդ)
Համարվում է ամենաճանաչված, ընթերցված գիրքն աշխարհում, մտնում է աշխարհի առաջատար համալսարանների, այդ թվում Քեմբրիջի համալսարանի պարտադիր գրական ցանկի մեջ: Համարվում է Քրիստոնյաների սուրբ գիրքը, իսկ նրա մի մասը` Հին Կտակարանը` նաև հրեանների: Այն միավորվել է 416թ.-ին, կազմված է 66 գրքերից կամ մասերից:
«Մաո Ցզե Դունի մտքերը» (820 միլիոն)
«Մաո Ցզեդունի մեջբերումները» կամ ինչպես նրան հաճախ անվանում են «Կարմիր գրքույկը» իրենից ներկայացնում է հավաքածու, որը բացատրում է Չինացի ժողովրդին Չինական կոմունիստական պարտիայի իդոլոգիան:
Ջոան Ռոուլինգ «Հարրի Փոթեր» (400 միլիոն)
Գիրքը պատմում է կախարդ Հարրի Փոթերի և իր ընկերների մասին, որոնք կախարդության դպրոցի սաներ են: Ինչպես և մնացած կարդացվող գրքերը, այս գիրքը նույնպես էկրանավորվել է և դարձել ամենապոպուլյար ֆիլմերից մեկը պատմության ընթացքում:
Ջոն Ռոնալդ Ռուել Թոլկին «Մատանիների տիրակալը» (103 միլիոն)
«Մատանիների տիրականլը» վեպ էպոպեյա է ֆենթեզի ոճում, որը գրել է անգլացի գրող Տոլկինը: Ըստ գրքի նկարահանվել է տրիլոգիա՝ բաղկացած երեք ֆիլմից «Մատանիների տիրակալը: Մատանիների եղբայրությունը», «Մատանիների տիրակալը: Երկու աշտարակ» և «Մատանիների տիրակալը: Թագավորի վերադարձը»:
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» (65 միլիոն)
«Ալքիմիկոս» տպագրվել է 1987թ. և դարձել բրազիլիական բեսթսելլեր: Շատ շուտով այն վաճառվում է ավելի քան 65 միլիոն օրինակով, որի շնորհիվ գիրքը համարվում է պատմության մեջ ամենաշատ վաճառվածներից մեկը: «Ալքիմիկը» թարգմանվել է ավելի քան 67 լեզուներով՝ գրավելով համաշխարհային Գինեսի ռեկորդ, որպես կենդանի հեղինակի ամենաշատ լեզուներով թարգմանված գիրք: Այսօր Պաուլո Կոելյոն համարվում է աշխարհի արդի ամենակարդացվող և ամենահեղինակավոր գրողներից մեկը:
Դեն Բրաուն «Կոդ դա Վինչի» (56 միլիոն)
«Կոդ դա Վինչի» գեղարվեստական վեպ է, որը գրել է ամերիկյան գրող Դեն Բրաունը: Այն պատմում է դոկտոր Ռոբերտ Լոգտոնի և տարօրինակ սպանության հետաքննության մասին, որը կատարվել է Փարիզում, Լուվրի թանգարանում: Վեպը մաս է կազմում կրոնի ալտերնատիվ պատմության ուսումնասիրության, որը հետաքրքրության է արժանացել կապված Մարիամ Մագդաղենացու քրիստոնեության մեջ ունեցած դերի և սուրբ տապանի հետ: Գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որի գլխավոր դերում խաղացել է հանրահայտ Թոմ Հենքսը:
Ստեֆանի Մայեր «Մթնշաղ․ ասք» (47 միլիոն)
Այս գիրքը ամերիկյան հայտնի գրող Ստեֆանի Մայերի քառահատորի առաջին մասն է: Գիրքը պատմում է մի աղջկա մասնի, ով սիրահարվում է վամպիրի: Գրքի մոտիվներով նկարահանված 5 մասից կազմված ֆիլմը թարգմանվել է աշխարհի ավելի քան 38 լեզվով:
Մարգարետ Միտչելլ «Քամուց քշվածները» (33 միլիոն)
Ռոմանտիկ դրամա, որտեղ ծավալվող դեպքերը տեղի են ունենաում Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգում քաղաքացիական պատերազմի տարիներին: Այն իռլանդացի ներգաղթյալի դուստր Սկառլետ Օ’Հարայի մասին է: Գրքի սյուժեով նկարվել է օսկարակիր համանուն ֆիլմը։
Նապոլեոն Հիլլ «Մտածիր և հարստացիր» (30 միլիոն)
Այս մոտիվացնող գրքի հեղինակը ամերիկացի գրող Նապոլեոն Հիլլն է: Այն պատմում է անձնային աճի,ինքնակատարելագործման: Գիրքը գրելուն հեղինակին ոգեշնչել է ամերիկացի միլիարդատեր Էնդրյու Կարնեգին։
«Աննա Ֆրանկի օրագիրը» (27 միլիոն)
Աննա Ֆրանկի Օրագիրը բրիտանական մշակված տարբերակն է Աննա Ֆրանկ անունով աղջկա օրագրի վրա հիմնված: Վերջինս հրեա մի աղջիկ էր,ով երկու տարի շարունակ իր ընտանիքի հետ թաքնվում էր Նիդեռլանդներում ֆաշիստական Գերմանիայի հարձակման տարիներին: