
Չգիտես ինչու ընդունված է համարել, որ միայն հարուստները կարող են իրենց թույլ տալ օգտագործել առողջարար սնունդ, իսկ միջին եկամուտով մարդիկ ստիպված են խնայել իրենց առողջության վրա և ընտրել սնունդ ոչ թե ըստ սննդարար արժեքի, այլ ըստ գնի։
Հոդվածում կներկայացնենք մի քանի օգտակար մթերքներ, որոնք անկախ ամենից մնում են օգտակար։ Բացի այդ, մի շարք թանկ մթերքներ այնքան էլ օգտակար չեն, հակառակը, չեն համադրվում առողջ սննդի սկզբունքների հետ․ դրանցից առաջին հերթին ապխտած մսամթերքն է, քաղցրավենիքները և կիսաֆաբրիկատները։ Ստորև կներկայացնենք ամենաէժան մթերքները, օգտակար առողջության համար։
1.Հավ
Մսամթերքի բոլոր տեսակներից հավի միսն ունի գնի և օգտակարության ամենաօպտիմալ հարաբերակցությունը։ Շատ շահավետ, համեղ և օգտակար է տապակել հավի թևիկներն ու ազդրամիսը, իսկ մնացածին ավելացնելով համեմունքներ և բանջարեղեն պատրաստել համեղ և առողջարար ապուր։
2. Ոսպ, ոլոռ
Սպիտակուցների բուսական հիմնական աղբյուրը հանդիսանում են հատիկավորները։ Այս խմբի ամենաէժան տեսակներից են դեղին ոլոռն ու կանաչ խոշոր ոսպը։ Նրանցից կարելի է պատրաստել տարբեր տեսակի շիլաներ և ապուրներ։ Կարևոր է նկատի ունենալ, որ հատիկավորները համարվում են ծանր սնունդ․ այն պետք է օգտագործել չափավոր, և ոչ մի դեպքում չօգտագործել քնելուց առաջ։
3. Մրգեր և հատապտուղներ
Մրգերն ու հատապտուղները անհրաժեշտ են մարդուն առողջության և լավ տրամադրության համար։ Տարվա գրեթե ցանկացած ժամանակ հնարավոր է գնել խնձոր, տանձ, սալոր, հաղարջ և մորի, իսկ անհնարինության դեպքում բանան կամ նարինջ։ Նաև կարելի է գնել չրեր, հատկապես սև չամիչ, սալորաչրեր և ծիրանաչրեր։ Համով և ազդեցությամբ նրանք շատ մոտ են թարմ ծիրանին, սալորին և խաղողին։
4. Տեղական բանջարեղեն
Ըստ գնի և օգտակարության, բանջարեղեններից ամենաօպտիմալը համարվում են սպիտակ կաղամբը, գազարը և սոխը։ Սրանց կարելի է ավելացնել նաև ճակնդեղն ու բողկը։ Հարմար է գնել այս մթերքները ամռանը կամ աշնանը և պահել ձմռան համար։
5. Կեֆիր
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ կաթնաթթվային մթերքները շատ ավելի օգտակար են կաթից։ Այս հրաշալի ըմպելիքի մեկ բաժակը և սև հացի մեկ կտորը կարող են դառնալ հագեցնող, առողջարար և էժան լանչ կամ ընթրիք։ Կարևոր նկատառում․ ընտրեք սովորական կեֆիր, առանց որևէ մրգային հավելումների, նորմալ ճարպայնությամբ։
6. Ձիթայուղ
Նորմալ կենսագործունեության համար մարդուն անհրաժեշտ են ճարպեր։ Առանց նրանց չեն մարսվում մի շարք վիտամիններ և չեն մշակվում հորմոններ։ Ճարպերի պակասը կարող է հանգեցնել իմունիտետի թուլացման, դեպրեսսիայի և խրոնիկական հիվանդությունների։ Առողջարար մթերք ճարպերի համար հանդիսանում է բուսայուղը։ Այն կարելի է օգտագործել աղցաններում և տարբեր տապականեր պատրաստելիս։
7. Համեմունքներ
Համեմունքները դժվար է համարել առաջին անհրաժեշտության ապրանքներ, բայց նրանցով սովորական ուտելիքները դառնում են համեղ և անուշահոտ։ Բացի այդ, սև և կարմիր պղպեղը, կոճապղպեղը, մեխակը, դափնու տերևը, քուրքումը և այլ համեմունքներ շատ օգտակար են․ նպաստում են մարսողությանը, ուժեղացնում են իմունիտետը, պահպանում են մթերքների թարմությունը։
Հոդվածում տեղ չեն գտել թեյերը, շոկոլադները և հյութերը։ Այս ապրանքները օգտակար են, միայն եթե բնական են, իսկ այդ դեպքում էժան լինել չեն կարող։