Իսկ դուք գիտեք,որ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները,անգամ ամենաանշանները,միմյանց հետ փոխկապակցված են ամենազարմանալի և հրաշալի ձևով:Ինչպես փոքրիկ ճանճի թռիչքը հեռվում կարող է առաջացնել հզոր մրրիկ,այդպես էլ տարօրինակ,առաջին հայացքից,հանգիստ և միայնակ աղջկա,ով ապրում է իր երևակայական աշխարհում,անհասականլի քայլերը կարող են արմատապես փոխել տարբեր մարդկանց կյանքեր՝նվիրելով նրանց երջանկություն,գունավորելով կյանքը վառ և գլխապտույտ առաջացնող գույներով:
Այդ աղջկան կոչում էին Ամելի Պուլեն:
«Ամելի» 2001 թվականի ֆրանսիական ռոմանտիկ կատակերգություն, որ նկարահանվել է ռեժիսոր Ժան Պիեռ Ժյոնեի կողմից։ Ֆիլմի ֆրանսերեն անվանման բառացի թարգմանությունը՝ «Ամելի Պուլենի անսովոր ճակատագիրը»։
Ամելի Պուլենն իր մանկությունն անցկացրել է մտացածին աշխարհում ու մենակության մեջ։ Նա մշտապես երազում է և զրուցում իր հորինված ընկերոջ՝ կոկորդիլոսի հետ։Ամելին ստիպված էր տանը կրթություն ստանալ՝ զրկված լինելով մյուս երեխաների հետ շփման հնարավորությունից։Դառնալով չափահաս՝ Ամելին հեռանում է հայրական տնից։ Նա աշխատում է Մոնմարտրում՝ «Երկու ջրաղաց» սրճարանում։ Մի քանի անգամ նա փորձել է սիրային հարաբերություններ հաստատել տղամարդկանց հետ, սակայն նրա փորձերը «եղել են ոչ համոզիչ»։Ամելին վառ երևակայություն ունի և կարողանում է ուրախանալ առօրյա մանրուքներով, օրինակ՝ ձեռքը լոբով պարկի մեջ մտցնելիս։ 1997 թվականի օգոստոսի 30-ին՝ արքայադուստր Դիանայի զոհվելու օրը, նրա կյանքը փոխվում է․ Ամելին իր տան լոգասենյակում պատահաբար գտնում է թաքստոց, որտեղ թիթեղյա տուփում պահված են անագե արձանիկներ, ապակե գնդիկներ ու մանկական այլ գանձեր։Այդ ամենը պատկանել է անհայտ մի տղայի, որ նախկինում ապրել էր այդ բնակարանում։ Այժմ նա արդեն 50 տարեկան է։ Ամելին որոշում է տուփը վերադարձնել տիրոջը և մտածում է, որ եթե այդ արարքն իր մեջ որևէ զգացմունք արթնացնի, ինքն իր հետագա կյանքը կնվիրի մյուս մարդկանց երջանկության մասին հոգալուն։Նա տեսնում է Նինո Կենկամպուային, որ ինչ-որ բան էր փնտրում ֆոտոխցիկներից մեկի տակ։ Հայացքներ փոխանակելուց հետո Ամելին փախչում է, իսկ Նինոն շարունակում է իր գործը։ Նինո ու Ամելին հանդիպում են՝ իմանալով, թե ով ով է, և պարզվում է, որ նրանք ստեղծված են միմյանց համար։
Արտասովոր պատմությունները, որոնցով հարուստ է ֆիլմը, մեծ մասամբ ունեն իրական հիմքեր և վերցված են այն հավաքածուից, որ Ժյոնեն կազմել է 1974 թվականից ի վեր՝ գրի առնելով իր ծանոթների արտասովոր հուշերը: Ամելիի դերն Օդրի Տոտուն ստացել է այն բանից հետո, երբ ֆիլմի ռեժիսորը տեսել է նրա նկարով ազդագիրը: