Ամալյա Ներսիսյան – «Իմ էությունը քո գոյությունը»

Իմ էությունը` միշտ հիշելու է քո գոյությունը,
Իմ էությունը` միշտ վառ կպահի քո գոյությունը,
Իմ էությունը` կանտեսի նաեւ հպարտությունը
Ես իմ էությամբ պիտի ծաղկեցնեմ քո գոյությունը։

Երբեք ամոթ չէ սիրելու համար,
Մեկ մեկ մոռանալ մեր էությունը,
Ուզում եմ դառնալ ես քո գոյության,
Կյանքիդ ապրելու իմաստն ու սյունը։

Եվ քո գոյությամբ մի նոր կյանք առավ,
Իմ էությունը կիսատ մնացած,
Դու լրացրեցիր բոլոր բացերը,
Քո չլինելն էր իմ թերությունը։
Թեկուզ եւ հեռվից ես միշտ կհիշեմ,
Քո գոյությունը` ու ջերմությունը,
Պիտի քեզ ասեմ, քո գոյությունն էր,
Որ դարձավ կյանքիս իմաստն ու սյունը։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ