Ամալյա Հարությունյան – «Որովհետև վարսահարդարը մազերիդ հետ զգացածդ էլ չի կտրի»

Որովհետև վարսահարդարը մազերիդ հետ զգացածդ էլ չի կտրի, որովհետև կհավատաս, կուրորորեն կհավատաս, որ փոփոխություն ես անում, նոր էջից սկսում, չէ, չէ ,ու էլի չէ, միշտ կանես նույն սխալը ու կփախչես վերմակիդ տակ:
Հին սերերդ վաղուց չքացել են, մտրիմներն էլ հետը, դու վաղուց հայացքներ փնտրելիս մենակ նրանց փախուստն ես տեսնում, դու վաղուց ես քայլում գլուխդ կոր, ասես ոչ ոք այս պահին չի տեսնում քեզ, ու դու էլ` ոչ ոքի, ասես աշխարհը ոտքի տակ տալու համար մի քանի կիլոմետր է ու դու ստիպված 2725 անգամ ոտատակ ես անում այդ բռաչափ տարածքը: Մարդիկ նույն են միշտ, դու իրենց համար` հավերժ տարօրինակ: Ով ու ինչու հորինեց արցունքները` չգիտենք, չենք էլ իմանա, միայն ամեն անգամ, երբ մեզ թվա անձրև է, արցունքները կհոսեն ու կմաքրեն վրայիդ փոշին, որ ամեն անգամ վիրավորանքներից կհավաքվի:
Ու կժպտաս, հնարավոր է մեկ-մեկ մի քիչ շատ, մեկ-մեկ էլ մի մկանի շարժումով, ու այդ պահին քեզ չի հետարքրի, որ մարդկային կեղծիքի ականները ոտքիդ տակ են, պայթյունները` կողքիդ, վերքերը` ներսումդ, դու կժպտաս, որովհետև պիտի ժպտաս, որովհետև ինքդ քեզ սովորեցրել ես մարդկային ամբոխի ու պատերազմի մեջ մնալ դու, չձուլվել մոխրագույնին ու պայթյուններին, մնալ դու ու ժպտալ, նույնիսկ եթե եսիդ վահանը շուտվանից ոտքերով փշուրների ես վերածել:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ