
Վաղը,
գուցե հենց սլաքը պոկվի ժամացույցից,
ես կհանդգնեմ ուրվագծել ինձ հայելու մեջ.
-չսարսափես, ասում են։
ես տեսնում եմ աստիճաններ,
որոնցով անցել ենք ես
ու ներսիս բոլոր «մարդ/տիկները»
-ինձ չսպասե՜ս
ձայնել է վերջինը։
Հիմա չգիտեմ՝ մենակությունից եմ դողում,
թե որ գիտեմ հնար կա,
ինձ հետ բերել,
բայց ես ուժեղ եմ, (թերևս կամայականության օրենքով)
ու չեմ ուզում։
***
որովհետև հայելուց այս կողմ,
մենակությունը ունի ձեռք, որին բռնում է
մեկ այլ մենակություն։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0