Ճանաչիր ինձ – Ամալիկ Բաղդասարյան

Ես Ամալիկն եմ : Էն տարիքում եմ, որ էլ երբեք չենք լինի (դե հա 20 տարեկան)։ Ինձ գուցե ճանաչեք գուցե և ոչ։ Ուսանող եմ ԵՊՀ-ում, ֆրաներեն լեզու և գրականություն բաժնում, բայց հետաքրքրություններիս շրջանակը չի սահմանափակվում այսքանով։ Սիրում եմ փորձել ամեն ինչ, նույնիսկ այն ինչ անհնար է թվում։
2017 թվականից զբաղվում եմ կամավորական աշխատանքներով, որը ինձ համար աշխարհի բոլոր աշխատանքներից ամենասիրելին է։
Սիրում եմ կյանքը ու վստահ եմ ինքն էլ ինձ:
Նկարում եմ, երբ հոգնում եմ առօրյայից։ Մագլցում եմ, երբ ինձ թվում է, որ ոչնչի չեմ կարող հասնել կամ երբ սահմանափակված է հոգուս ազատությունը։ Ու մեկ-մեկ էլ գրում եմ, գուցե երբ ինձնից հոգնում եմ։ Ասում են ակտիվ մարդ եմ, միքիչ էլ զգացմունքային։ Դե լավ մի քիչ շատ:
2017թվականից մինչ օրս(ու հուսամ ընդմիշտ) Համահայկակամ Կամավորական միության անդամ եմ։ Տարատեսակ միջոցառումների, կոնֆերասների, միջազգային համաժողովների կազմակերպման աշխատանքներին եմ մասնակցել օրինակ Ֆրանկոֆոնիայի 17րդ գագաթնաժողովին, Հայաստան-Սփյուռք համաժողովին և այլն։ 
Դե այս տարի էլ միացա Աշխարհը փոխող կամավորների խմբին ու սկսեցի փոխել ոչ միայն արտաքին այլև իմ ներքին աշխարհը՝ փորձելով նախևառաջ մասնագիտանալ նրանում ինչ սիրում եմ։
Իմ կյանքը երկու մասից է բաղկացած մինչև կամավորությունները և դրանից հետո։ Հետոն իսկապես հրաշք է:
Հետևեք  ինձ` facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ