
Օրը սպիտակ է.․․
նուրբ երկնագույն ժապավենը ձգվում է կտուրների վրայով,
իսկ մենք ընդամենը ճոճվող քամի ենք։
թափանցիկ են մտքերդ ու գինովցած,
ես սիրում եմ քեզ,
դու ջազզ ես լսում ու հարբում ես։
ես մտքերովս հավաքում եմ մազերս ու
երազում եմ լինել էն կարմիր զգեստով վստահ աղջիկներից,
որոնց քաղաքներն ուղղակի գծում են մայթերին։
ես երկարում եմ օրվա մեջ,
իսկ աշխարհը դեմքիս է նետում սև ու երկար շապիկս՝
ինչ-որ անհասկանալի պատկերներով,
ու ես էլի տողեր եմ հարբում.
թունդ է աշխարհում եղածը,
չափազանց թունդ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0