
…բարև,
ասում են ծանոթացիր,
իսկ ես ուզում եմ անծանոթ մնալ…
ես դու չեմ
ոչ էլ դու՝ ես,
ու հենց էստեղ սկսվում է կյանքը մեկ գործողությամբ։
…երբ միաձուլանքը կախվում է օդից,
դու որոշում ես չշնչել,
ես լվացքը կախում եմ մտքերիցս
կամ հակառակը։
քեզ ուղղված ծափերի մեջ
թաքնված ողբ կա՝
մենքի բոլոր եզրույթներով։
մինչև վարագույրը կփակվի
ամեն դեպքում արի ծանոթանանք,
ես հայելին եմ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0