
Ու նա կրկին գտավ,գտավ իր հոգու խաղաղությունը։Նրա փշրված սիրտը ընդունողը եղավ,նրա ցուրտ հոգին տաքացնողը եղավ,նրա դողացող մատները բռնող ու բռունցք դարձնողը եղավ։։Նրա ցավը մի կում սիրով փարատողը եղավ։Նրա կորցրած հավատը՝ մի մաքուր հավատի մոմի լույսով վառողը եղավ։Նրա արցունքները ժպիտի կաթիլով ու կաթիլված սիրով, սեր տվողը եղավ։Նրա կորցրած հույսը՝ վերագտնողը եղավ։Նրա հատնող ու սպառված էությունը կյանքի կոչողը եղավ։Նրա անհաս երազը՝ իրականություն դարձնողը, եղավ։Նրա աղճատված ու քայքայված նյարդերը, բուժող ու տաք ձեռքը եղավ, որը մեկնվեց փարատելու նրա բոլոր կյանքի ցավերն ու վերքերը։Տարիներով գոցված հոգու դուռը բացողը եղավ։Տարիներով քարացած սիրտը՝ ծաղկեցնող ու քարի արանքում ծիլեր տվող՝ սերմնացանը եղավ։. Նա պարզապես եկավ,ճակատագրով ուղարկվեց ՝իբրև ապացույց,որ մի օր այդ հեռավոր մեկը գալիս է,գալիս է մեր կյանք առաքելությամբ ու երբեք չի գնում։Գալիս է հավերժ մնալու ու մեր կյանքում լույս արարելու համար։ Ալյոնա Դումիկյան