Ալյոնա Դումիկյան – «Չես լինի«»

Թեկուզ չես լինի,բայց լուսաբացներս միշտ էլ քեզնով պիտի սկսվեն,քեզնով պիտի լցնեմ վայրկյանները,րոպեները,կհիշեմ մեր անցած օրերը այն հին՝ուր ժպիտդ մի աշխարհ էր,ուր աչքերդ մի օվկիան էին,ուր քեզ հետ ես ուրիշ էի,հանգիստ ու երջանիկ,իսկ հիշում ես, որ հանում էիր ծխախոտը,որ ծխեիր բարակ մատներովս փորձում էի ճզմել այն,բայց համառ էիր ու ծխում էիր անդադար. լուռ նայուն էի ու իմ սիրտն էլ էր մխում քո հոգու ցավի համար։Ու պիտի Մայրամուտներս էլ քեզնով ավարտվեն,օրերումս չես լինի,չես գա,հպարտ ես գիտեմ,կհասկանամ, կներեմ չգալդ,բայց ասա’,ինչպե՞ս ներեմ թողած կարոտներդ,ինչպե՞ս ներեմ քաղցր հուշերդ, որ սիրտ են մաշում,ինչպե՞ս ներեմ մեր երազանքները, որ այդպես էլ անկատար մնացին։Իմ ապրած ոչ մի լուսաբացի ու մայրամուտի հետ չես լինի,բայց կլինես սրտիս այն խոր անկյունում գաղտնի պահած մի վերհուշ,ում պիտի մոռանամ ու բանալիով ամուր գոցեմ,,,չես լինի և իմ ոչ մի օրում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ