
Ալվինա Հայրապետյան – «Բարությունը մարդու հոգուն, սրտին մոտ լինելն է…»
Համբավ ձեռք բերելու համար, պետք չէ մյուսներին փնովելով դրան հասնել։Մե՜ծ շրջապատ ձեռք բերելու համար ամենևին էլ հարկավոր չէ փոքրը աչքաթող անել։ Փորձեք դրանից հունցել Ձեր երազած Մեծը։Երազանքին հասնելու համար անհեթեթ քայլ է, ընկածին տրորելը, ու առաջ անցնելը։Ձեզ հարց տվե՞լ եք երբևէ, որն է կյանքի շքեղագույն արարքը ու ամենակարևորը թերևս մարդկանց կյանքում։Բարությունը։Այն խաղալիք չէ, որ խաղանք ու ցանկացած պահի, երբ հոգնենք դեն նետենք։ Բարությունը միայն բառերով չէ, բարությունը ծարավին՝ ձեռքի ափով ջուր տալն է, քայլող կույրի ձեռքը բռնելն ու փողոցն անցկացնելն է, հաշմանդամին ընդառաջելն է, որքան էլ որ դժվար լինի, ծեր տատիկին ու պապիկին մի փոքրիկ ջերմություն նվիրելն է։Բարությունը մարդու հոգուն, սրտին մոտ լինելն է։ Գոնե մեկ անգամ մտածե՞լ եք ինչն է ամենից առաջ կուրացնում մարդուն ու Մարդուց վերածում գազանի։Փառքը։Գին չունեցող, հողին հավասար ու ցավոք սրտի շատ բան որոշող Փողը, գրոշները։ Ու՞մ են պետք դրանք, եթե կյանքում կարևորն էլ չենք կարող գնել։ Գանձեր են դիզում սենյակի մի անկյունում ու պարծենում են, պարծենում, թե հարուստ են, շա՜տ փող ունեն։Մինչդեռ կյանքում այդպիսի մարդիկ զուրկ են ամենավառ ու շքեղ արժեքներից։ Զուրկ են Մարդ լինելուց։Փորձե՛ք մտածել, թե որն է ամենակործանիչ բառը այս կյանքում։Միանշանակ Սուտը։Ու հա՛, ես հերքում եմ, թե ասում են «Սուտ կա ճշտից քաղցր է»։Սուտը արժանիք չունի, սրբություն էլ չունի, բացատրելիք ևս։ Այն չի ճանաչում կյանքում ոչինչ։ Կործանիչ է և վերջ…Ինքներդ ձեզ գեթ մեկ անգամ հարցրե՞լ եք, թե որն է կարևորագույններից մեկը այս կյանքում։ Պատիվը։ Այն վերածել են ավազի հատիկի՝ որտեղ ու երբ պատահի բաց են թողնում, առանց մեկ վայրկյան մտածելու, որ այդ նույն հատը անգամ իրենց ոտքն է մխրճվելու։
Մարդիկ ու՞ր են հասել, գեղեցիկն ու իրականը սիրելու փոխարեն՝ աննմարդկայինն ու կեղտն են պաշտում …