Ալվինա Հայրապետյան – «Մենք մոռացել ենք հանձնվել բառը»

Նորից զենքերը սրել, ու պարտությու՜ն են գոչում։ Չեք հանդարտվու՞մ, չենք հանձնվում։ Կրա՜կ եք կանչու՞մ, նույն պահին հայ Մոր աղոթքն է երկինք հասնում։ Ու թե ձեզ համար կոպեկն ու տարածքն է կյանքը, մեզ համար տարածքը հսկող տղերքի կյանքն է թանկ, ու նույն տարածքում թափված զինվորի արյունն է մեր սրտում մխված ուժը։ Աշխարհում չկա այնպիսի մի ուժ , որ անսահմանությունը սահմանափակ կդարձնի, թշնամին էլ հայացք գցի հայի աչքերին այնտեղ պարտություն չի գտնի։ Թող տան երանի հայ պարծանք ազգիս, որ զենքը փոխարինել է հավատով, անմոռաց փառքը, աննկուն կամքով։ Նորից զենքերը սրել ու պարտություն են գոչու՞մ։ Մենք էլ մոռացել ենք հանձնվել բառն իր բոլոր հոմանիշներով։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ