Ալլա Մանուկյան – «ՍՊԱՍՎԱԾ ԱՂԱՎՆԻ»

Ես ուզում եմ լինել աղավնի, սիրուդ պատրանքներից փախչեմ, բայց միևնույն ժամանակ թռչեմ, գամ պատուհանագոգիդ նստեմ, քունդ հսկեմ։ Քեզ ողջ գիշեր սիրուց արբած նայելով, սրտիս քաղցը հագեցնեմ։

Ես կազատվեմ հոգուդ վանդակներից և քեզ համար նոր սերեր ու երկնքից աստղեր կբերեմ, ճրագդ անմար կպահեմ։ Սրտիս գրադարակում էլ քո անունը կպահեմ, այնքան զգույշ, որ հանկարծ ցավ չպատճառեմ։

Մթնշաղի գիշերներում, էլեկտրավառ փողոցներում երբ քայլես, քեզ այցի կգամ։ Կգամ ու քեզ պինդ կփարվեմ խեղդվելու չափ և բաց չեմ թողնի,որ սիրասպասումդ էլ երբեք քեզ չանհանգստացնի։

Ես կլինեմ կյանքիդ գարնանամուտը, ինձ երազելու կարիք չես ունենա, որովհետև ես կգամ առանց հրավերի։ Լավ լսիր ես կգամ ու իմ սիրո ծովը քեզ կձոնեմ, եթե միայն կյանքիդ սպասված, ոչ թե սպանված աղավնին լինեմ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ