
Մամ գիտե՞ս արդեն գրիչս թողած, զենք եմ բռնում սահմանին,
Բայց մեկ է քեզ չեմ մոռացել նամակ գրել իմ անգին
Ընկերներով դիրքում նստած, աղոթում ենք օր ու գիշեր
Ու աղոթքս ուժով լցված փրկում է շատ ու շատ կյանքեր։
Զենքը ձեռքիս, աղոթքը շուրթերիս թշնամուն եմ ոչնչացնում,
Բայց կան տղերք քաջարի ովքեր, անմահացան ռազմի դաշտում։
Խրամատում նստած՝ աղոթքից բացի երգում ենք մենք քաջարի,
Որ մեր բազկի ուժեղ հարվածից թշնամին փախչի կատաղի։
Հիմա թշնամու արյունով եմ գրում տողերս ձոնած հայրենիքիս,
Որ դուք սպասեք ու միշտ սիրեք այն սուրբ օրը վերադարձիս,
Մամ ջան կգամ կկանգնեմ առաջդ ու կփարվեմ քեզ ամուր,
Որ ինձ էլ երբեք չփնտրես քո երազներում ու ամենուր։
Մամ էլ ոչ մի արյուն ու արցունք չենք թափելու իմացի
Թշնամուն մենք ջախջախում ենք, շատ քիչ մնաց դիմացի
Քո աղոթքի ձայնը նույնիսկ լսվում է ունկերիս ուժգին
Ու միշտ հիշիր ինչ էլ լինի ես հետ կգամ ու կմնամ քո կողքին։